1. Թվարկե՛ք Մեծ Հայքի աշխարհները։
Մեծ Հայքի աշխարհներն են՝
Աղձնիք, Այրարատ, Արցախ, Բարձր Հայք, Գուգարք, Ծոփք, Կորճայք, Մոկք, Պարսկահայք, Սյունիք, Տայք, Տուրուբերան, Ուտիք, Վասպուրական, Փայտակարան
2. Ներկայացրե՛ք Ավատատիրական Հայաստանի գործակալությունները և նրանց գործառույթները։
NuԱվատատիրական հասարակությունում գոյություն ուներ աստիճանակարգություն։ Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը։ Հաջորդը խոշոր նախարարներն էին ՝ բդեշխները, հետո նախարարները։ Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր։ Թագավորական և նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին։ Նրանք կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճանը։ Վաղ ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի ՝ ազատների և անազատների։ Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը ՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էր բարձր ազատների դասին։ Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ։ Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը։ Անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ռամիկները։
3. Ո՞րն էր 1826-1828 թթ. Ռուս-պարսկական պատերազմի գլխավոր պատճառը: Պատասխանը հիմնավորե՛լ։
Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր։ Որոշ պատմաբաններ համարում են, որ դա կապված էր ԱՄՆ-ի անկախության հռչակագրի և անկախության պատերազմի հետ։ Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են։ Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով։ Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը։ Դրանից հետո անգլիական գործակալներն Իրանում լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ, և իսկական ժամանակն է թագավորին չենթարկված զորքերից խլելու կորցրած տարածքները։
4. Հերքե´ք կամ հիմնավորե´ք այն տեսակետը, որ մենք ապրում ենք հայոց երրորդ հանրապետությունում։
Փաստացի մենք հիմա ապրում ենք հայոց երրորդ հանրապետությունում, քանի որ առաջին հանրապետության ժամանակ, ի տարբերություն դրան նախորդող հայկական տերությունների՝ փոփոխումներ են եղել կառավարման ձևերում։ Նախկինում կառավարման ձևը միապետությունն էր, իսկ առաջին հանրապետությունից ի վեր՝ հանրապետական կառավաման ձևը սկսեց գործածվել։ Երկրորդ հանրապետությունը սկսվեց 1920-ից, երբ Հայաստանը մտավ Սովետական Միություն, որով դարձավ միութենական պետության մասնիկ՝ զգալիորեն տարբերվելով առաջին հանրապետությունից։ Իսկ հետո՝ 1991 թ․ Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը, որը համեմատաբար անկախ էր և զերծ որևէ այլ պետությունների կողմից պաշտոնական կառավարման տակ։
Քննական թերթիկ 2
1. Ներկայացրե՛ք Հայ-հռոմեական պատերազմների ժամանակագրությունը
Ք․ ա․ 71 թ․ — Պոնտոսի թագավոր Միհրդատ VI-ը Հռոմի դեմ պարտվելուց հետո փախչում է Հայաստան։ Հռոմեացի զորավար Լուկուլլոսը պատվիրակներ ուղարկեց Հայաստան, սակայն մերժում ստացավ
Ք․ ա․ 69 թ․ — Լուկուլլոսի ղեկավարած բանակը ներխուժում է Հայաստան և հաղթեցին Տիգրանակերտի մոտ մղված ճակատամարտում
Ք․ ա․ 68 թ․ — Հայերը պատասխանում են հռոմեացիներին՝ ջախջախելով նրանց բանակը և դուրս քշելով նրանց Հայաստանից
Ք․ ա․ 66 թ․ — Լուկուլլոսին փոխարինման եկած Պոմպեոսը բարեկամանում է Տիգրան Մեծի թշնամի Պարթևստանի հետ։ Պոմպեոսը գրավում է Պոնտոսը։ Հայաստանը մնում է մենակ Հռոմի և Պարթևստանի դեմ, և նույն թվականին կողմերը կնքում են հաշտության պայմանագիր
2. Նկարագրե՛ք Անի մայրաքաղաքը։
Անին եղել է Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը։ Վերջինիս սահմաններում ընդգրկված էին Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր գավառները՝ Սևանա, Վանա և Ուրմիո լճերի միջև։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Անին առևտրական կապերի մեջ էր Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի և Միջին Ասիայի հետ։ Զարգացած միջնադարում մետաքսի ճանապարհը, որը արևելքի երկրներ Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական խալիֆայությունը կապում էր Բյուզանդական կայսրության հետ, անցնում էր հայոց թագավորության տարածքով։ Անիում պալատներ ու ապարանքներ կառուցեցին իշխանական տներից շատերը, հատկապես՝ պաշտոնատեր բարձրաստիճան անձինք։ Կառուցվեցին վաճառատներ, գործատներ, շուկաներ, իջևանատներ, խանութների և արհեստանոցների շարքեր։ Նաև Չինաստանից ներմուծվում էին ճենապակե իրեր, մետաքս, Միջագետքից և Պարսկաստանից՝ հախճապակե իրեր, Բյուզանդիայից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակյա իրեր։
Անիի պարիսպները, չնայած մեծ չափերին, ճնշող տպավորություն չեն գործել։ Անին ուներ արվարձաններ, մատույցները պաշտպանող ամրություններ, պահակատեղիներ և այլն։
3. Թվարկե´ք առաջին աշխարհամարտի գլխավոր և երկրորդական պատճառներն ու անմիջական ու երկարաժամկետ հետևանքները։
Առաջին աշխարհամարտի գլխավոր պատճառ դարձավ Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը սերբ ազգայնականների կողմից։ Իսկ երկրորդական պատճառը, ըստ իս, աշխարհը վերաբաժանելն էր և կոնկրետ երկրների համար հստակ հատվածներում կայունություն ստեղծելը կամ արդեն եղած կայունությունը ամրապնդելը։ Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա անմիջական հետևանքներ են մարդկային կորուստները (10մլն զոհ և 20մլն վիրավոր, խեղանդամ), և տնտեսական կորուստները՝ մոտավորապես պատերազմի գլխավոր մասնակիցների ներքին հարստության 1/3-ի չափով։
4. Վերլուծե´ք ՀՀ քաղաքականությունը ԼՂՀ-ի հետ հարաբերություններում և դրա արդի հետևանքները։
Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար շատ մեծ կարևորություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Սակայն, որոշ հանգամանքներ թույլ չեն տալիս մեր ողջ ներուժը օգտագործել Արցախի բարելավման և հզորացման համար: Դրա հետևանքներն են առաջին հերթին Արցախի և ՀՀ-ի թուլացումը և կարևորության պակասումը ամբողջ աշխարհի առջև։ Դա էլ թշնամացած հարևան երկրների համար լավ առիթ է հանդիսանում միջազգային մակարդակով հայ ժողովրդին փնովելը, նվաստացնելը, և նույնիսկ պատերազմելը, հարվածելն ու վնասելը, և այդ նույն ընթացքում Հայաստանի կողմից հնչեցված բողոքներն ու առարկությունները անտեսվում են և մնում օդում։
Քննական թերթիկ 3.
1․ Թվարկե՛ք Արտաշեսյան արքաներին՝ նշելով նրանց կառավարման տարեթվերը։
Արտաշես I: Մ․Թ․Ա 189-160 թթ․
Արտավազդ I։ Մ․Թ․Ա 160-115 թթ․
Տիգրան I։ Մ․Թ․Ա 115-95 թթ․
Տիգրան II Մեծ։ Մ․Թ․Ա 95-55 թթ․
Արտավազդ II։ Մ․Թ․Ա 55-34 թթ․
Արտաշես II։ Մ․Թ․Ա 30-20 թթ․
Տիգրան III։ Մ․Թ․Ա․ 20-8 թթ․
Տիգրան IV: Մ․Թ․Ա․ 8-5 թթ․
Տիգրան IV և Էրատո։ Մ․Թ․Ա 2-1 թթ․
2. Պատմե՛ք նախաքրիստոնեական Հայաստանում քրիստոնյաների գործունեության մասին։
Մինչ քրիստոնեության ընդունումը Հայաստանում որպես պետական կրոն, քրիստոնյաներին հասարակությունն ընդունում էր որպես կրոնապես թշնամի, և ամբողջ աշխարհում տեղի էր ունենում քրիստոնյաների դեմ այսպես ասված “ինկվիզիցիա”՝ մասնավորապես Հռոմեական կայսրությունում։ Սակայն քրիստոնյա հավատացյալները այնուամենայնիվ շարունակում էին տարածել իրենց կրոնն ամբողջ աշխարհում և միաժամանակ փորձում լինել առավելագույն չափով զգույշ՝ հեթանոսների հետ կրոնական բախումից խուսափելու համար։ Տրդատ III-ի հրամանով սպանվում են Հռիփսիմյան կույսերը, սակայն ավելի ուշ՝ քրիստոնեության ընդունումից հետո, Տրդատն ինքն է ստեղծում Հռիփսիմյան կույսերի վկայարանների հիմքը։
3. Ի՞նչ հետևանքներ ունեցավ Հայկական հարցի միջազգայնացումը։
Հայկական հարցը միջազգայնացվել է դեռևս 1878 թվականից, որին աշխարհի գերտերությունները քիչ թե շատ ուշադրություն են դարձնում և կարևոր են համարում։ Հայաստանը կարևոր նշանակություն ունի շատ երկրների համար, գուցե մեր երկիրը բնավ չի հետաքրքրում այլ երկրներին, բայց մեր տարածքն ու աշխարհագրական դիրքը ինչ որ չափով կարևոր է այլոց համար։ Հայկական հարցին միջազգային կարևորություն տալը դարձավ բազում երկրների կողմից հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պատճառ, ինչպես նաև հայ-ադրբեջանական և նախկինում հայ-թուրքական հակամարտության պատճառ։
4. Ներկայացրե´ք քաղաքական ուժերի դերը հայոց երրորդ հանրապետությունում
1991-2022թ․ ընթացքում բազմաթիվ դիտարկումների արդյունքում կարելի է գալ մի եզրակացության, որ հայ ժողովրդավարությունը հանգեցրել է ՀՀ հանրապետության այս խառնաշփոթին։ Առհասարակ ժողովրդավարությունը շատ լավ և կարևոր բաղադրիչ է ցանկացած երկրում /պետությունում, այն նաև մեծամասամբ ձևավորում է ժողովրդի և պետության ընդհանուր զարգացվածությունը, սակայն կոնկրետ այս ժամանակաշրջանում այն ապրել է բազմաթիվ ձախողումներ։ Կարծում եմ ՀՀ հանրապետությունը չկարողացավ արդարացնել ամբողջ պատասխանատվությունը,որը իր ուսերի վրա էր վերցրել։
1. Թվարկե՛ք Արշակունի արքաներին՝ նշելով նրանց կառավարման տարեթվերը։Տրդատ I։ 66-88 թթ․Սանատրուկ II։ 88-110 թթ․Վաղարշ I։ 117-140 թթ․Վաղարշ II։ 185-198 թթ․Խոսրով I։ 198-215 թթ․Տրդատ II։ 216-252 թթ․Տրդատ III։ 287-330 թթ․Խոսրով III։ 330-338 թթ․Արշակ II։ 350-368 թթ․Պապ Թագավոր։ 370-374 թթ․Վարազդատ: 374-378 թթ․Արշակ III: 378-389 թթ․Խոսրով IV: 384-388 թթ․Վռամշապուհ։ 388-414 թթ․Խոսրով IV: 414-415 թթ․Շապուհ Պարսիկ։ 416-419 թթ․Արտաշես IV: 422-428 թթ․2. Ներկայացրե՛ք պատմության ուսումնասիրության բնագավառում հայկական պատմագրության ձեռքբերումները V-XIV դարերում։V-րդ դարում տեղի է ունեցել հայ ազգի համար թերևս ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ հայոց գրերի ստեղծումը։ Մեսրոպ Մաշտոցը, ստանալով այդ ժամանակվա արքա Վռամշապուհի և Սահակ Պարթևի աջակությունը, իր աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, որտեղ ավարտի է հասցնում և ստեղծում է հայոց այբուբենը։ Դրանից հետո հայ գրականությունը մեծ վերելք է ապրում։ Ստեղծվում են բազում գրություններ և աշխատանքներ, առաջին հերթին, իհարկե թարգմանվում է աստվածաշունչը։3. Շարադրե´ք հայդուկային շարժման ձախողման պատճառները։Հայդուկային շարժումները հիմնականում անհաջողությամբ էին ավարտվում հակառակորդի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու պատճառով։ Մոտ երկու տասնյակ ֆիդայիները մարտի էին բռնկվում հարյուրավոր թուրք զինվորականների հետ, և միայն քիչ դեպքերում կամ հզոր առաջնորդների դեպքում էր խումբը հաջողությամբ ոչնչացնում թշնամուն։ Ֆիդայական շարժման ձախողման այլ պատճառ էր Հրայր Դժողքի դիրքորոշումը, այն է մի կողմ դնել փոքրիկ խմբերով “ցուցամոլական” պայքար տանելը, և փոխարենը ամբողջ ազգին պատրաստել համընդանուր ապստամբության։4. Շարադրե´ք Ձեր տեսակետը 1918-1921 և 1991-2022 թվականներին գերտերությունների հետ հարաբերություններում ՀՀ քաղաքականության մասին։Վերոնշյալ ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետությունը գերտերությունների համար եղել է կարևոր խաղաքար սեփական նպատակներին հասնելու համար։ Հայաստանն էլ, որպես պատասխան, եղել է բարեհամբույր այդ երկրների հետ, և գրեթե միշտ համաձայնվել է այդ գերտերությունների կողմից հնչեցված ցանկացած պահանջներին։
թերթիկ 4
1. Ներկայացրե՛ք Ուրատուի ժամանակագրությունը։Ք․ա․ 859թ․-Հայկազունիների Արարատյան թագավորության(Ուրարտու) արքա Արամի անվան հիշատակությունը ասորեստանը արձանագրություններում;Ք․ա․ մոտ 835-825 թթ․- Սարդուրի I-ի Գահակալումը;Ք․ա․ մոտ 830-ական թթ․ վերջ-Տուշպա (Տոսպ, Վան) Մայրաքաղաք հիմնադրումըՔ․ա․ մոտ 810-786թթ․ Մենուայի գահակալումըՔ․ա․ 786-764թթ․ — Արգիշտ առաջինի գահակալումըՔ․ա․ 782թ․ Էրեբունի ամրոցի հիմնադրումըՔ․ա․ 776թ․ -Արգիշտիխինիլի քաղաք-ամրոցի հիմնադրումըՔ․ա․ 764-735թթ․ — Սարդուրի II-ի գահակալումը ;Ք․ա․ 685-645թթ․ -Ռուսա II-ի գահակալումըՔ․ա․612թ․-Պարույրի գլխավորությամբ Հայկազունների թագավորության վերականգնումը2. Նկարագրե՛ք IX դարում հայկական պետության վերականգնման ընթացքը։Իններորդ դարի երկրորդ կեսին Հայաստանը պետականության վերականգնման համար բավականին մեծ շանսեր ուներ։ Թուլացել էր Արաբական Խալիֆայությունը, և վերջինիս հակառակորդը՝ Բյուզանդական կայսրությունը ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անկախացումը, և այդ հարցում համակարծիք էին յուրաքանչյուր հասարակական խավ։ Հայ եկեղեցին նույնպես ջանքեր գործադրեց Հայաստանի պետականության վերականգնման գործում։ 869 թվականին հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին հրավիրեց հայ իշխանների հատուկ ժողով։ Ժողովը որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել խալիֆայությանը, բայց այդ ժամանակ խնդիրը լուծում չստացավ։ Հայաստանը պաշտոնապես կրկին դառնում է թագավորություն 885 թվականին, երբ արաբ խալիֆը թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր։
3. Թվարկե´ք Հայոց ցեղասպանության պատճառները և հետևանքները։Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչեւ Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:Թերեւս Հայոց ցեղասպանությունը ծրագրաված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելը Հայոց ցեղասպանության գլխավոր կորուստն է: Միաժամանակՙ այն ցեղասպանության կազմակերպիչների համար հանդիսացել է այդ հանցագործությունը կատարելու կարեւորագույն շարժառիթը եւ նպատակը:4. Ո՞րն է Արցախյան հիմնախնդրի լուծման ճանապարհային քարտեզը։Արցախյան հիմնաախնդրի հարցի շուրջ եղել են բազմաթիվ քննարկումներ, տեսություններ և բանավեճեր։ Այն բավականին հաճախ քննարկվող հարց է, քանի որ վերաբերում է ՀՀ բնակվող գրեթե ամեն երկրորդին։ Երկար տարիների փորձը ակհայտ ցույց է տալիս, որ այս հարցը չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով։ Այս հարցի շուրջ ես ունեմ բավականին կտրուկ դիքորոշում, կարցում եմ այս հարցի միակ լուծումը կտրվի այն ժամանակ, երբ կողմերից մեկը վերջնականապես ոչնչանա։
թերթիկ 5
1. Ներկայացրե՛ք Ուրատուի ժամանակագրությունը։Ք․ա․ 859թ․-Հայկազունիների Արարատյան թագավորության(Ուրարտու) արքա Արամի անվան հիշատակությունը ասորեստանը արձանագրություններում;Ք․ա․ մոտ 835-825 թթ․- Սարդուրի I-ի Գահակալումը;Ք․ա․ մոտ 830-ական թթ․ վերջ-Տուշպա (Տոսպ, Վան) Մայրաքաղաք հիմնադրումըՔ․ա․ մոտ 810-786թթ․ Մենուայի գահակալումըՔ․ա․ 786-764թթ․ — Արգիշտ առաջինի գահակալումըՔ․ա․ 782թ․ Էրեբունի ամրոցի հիմնադրումըՔ․ա․ 776թ․ -Արգիշտիխինիլի քաղաք-ամրոցի հիմնադրումըՔ․ա․ 764-735թթ․ — Սարդուրի II-ի գահակալումը ;Ք․ա․ 685-645թթ․ -Ռուսա II-ի գահակալումըՔ․ա․612թ․-Պարույրի գլխավորությամբ Հայկազունների թագավորության վերականգնումը2. Նկարագրե՛ք IX դարում հայկական պետության վերականգնման ընթացքը։Իններորդ դարի երկրորդ կեսին Հայաստանը պետականության վերականգնման համար բավականին մեծ շանսեր ուներ։ Թուլացել էր Արաբական Խալիֆայությունը, և վերջինիս հակառակորդը՝ Բյուզանդական կայսրությունը ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անկախացումը, և այդ հարցում համակարծիք էին յուրաքանչյուր հասարակական խավ։ Հայ եկեղեցին նույնպես ջանքեր գործադրեց Հայաստանի պետականության վերականգնման գործում։ 869 թվականին հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին հրավիրեց հայ իշխանների հատուկ ժողով։ Ժողովը որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել խալիֆայությանը, բայց այդ ժամանակ խնդիրը լուծում չստացավ։ Հայաստանը պաշտոնապես կրկին դառնում է թագավորություն 885 թվականին, երբ արաբ խալիֆը թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում հայոց թագավոր։
3. Թվարկե´ք Հայոց ցեղասպանության պատճառները և հետևանքները։Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչեւ Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:Թերեւս Հայոց ցեղասպանությունը ծրագրաված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելը Հայոց ցեղասպանության գլխավոր կորուստն է: Միաժամանակՙ այն ցեղասպանության կազմակերպիչների համար հանդիսացել է այդ հանցագործությունը կատարելու կարեւորագույն շարժառիթը եւ նպատակը:4. Ո՞րն է Արցախյան հիմնախնդրի լուծման ճանապարհային քարտեզը։Արցախյան հիմնաախնդրի հարցի շուրջ եղել են բազմաթիվ քննարկումներ, տեսություններ և բանավեճեր։ Այն բավականին հաճախ քննարկվող հարց է, քանի որ վերաբերում է ՀՀ բնակվող գրեթե ամեն երկրորդին։ Երկար տարիների փորձը ակհայտ ցույց է տալիս, որ այս հարցը չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով։ Այս հարցի շուրջ ես ունեմ բավականին կտրուկ դիքորոշում, կարցում եմ այս հարցի միակ լուծումը կտրվի այն ժամանակ, երբ կողմերից մեկը վերջնականապես ոչնչանա։
Թերթիկ 6
1․ Նկարագրե՛ք Հայկական լեռնաշխարհի դիրքն ու սահմանները, բուսական և կենդանական աշխարհը, բնական ռեսուրսները։Հայկական լեռնաշխարհը գտնվում է Հյուսիսային կիսագնդում՝ Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական լեռնաշխարհի միջև: Ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտում՝ Փոքր Ասիա թերակղզու արևելքից մինչև Կասպից ծով և Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերից մինչև Միջագետքի դաշտավայրը ձգվող տարածքում: Այն մոտ 500-700 մետրով բարձր է հարևան լեռնաշխարհներից և եզրավորված է ծալքաբեկորավոր լեռներով։ Այդ իսկ պատճառով էլ հաճախ կոչվել է լեռնային կղզի։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1850 մետր է։Մեր բնական ռեսուրսներն են մետաղներ, քարեր, ավազ, տուֆ, կավ և այլ: Բուսական աշխարհը ծաղկում է և միշտ լավ է երեվում: Կենդանական կողմից մեր մոտ ստանդարտա կան գիշատիչ կենդանիներ և բուսակեր կենդանիներ:
2. Վերլուծե՛ք ավատատիրական Հայաստանի դասերի փոխհարաբերությունները և դրանց հետևանքները հայոց պետության համար։Դեռ ստրկատիրական հասարակարգի ժամանակաշրջանում Հայաստանի հիմնական արտադրող տնտեսությունները գյուղական համայնքներն էին, որոնք պետության գլխավոր հարկատուն էին։ Արտաշես Բարեպաշտն իր հողային բարեփոխությամբ ցանկացել էր սահմանազատել մասնավոր համայնքային հողատիրությունը։ Սակայն ծառայող ազնվականության մասնատիրական տնտեսությունների՝ ագարակների և դաստակերտների ընդլայնումն ի հաշիվ գյուղական համայնքների գնալով խորանում էր՝ սկիզբ դնելով պետական հողատիրության մասնատմանը սեփականատիրական կալվածքների, այսինքն՝ ավատական տնտեսությունների առաջացմանը։4-րդ դարի սկզբներից, երբ Մեծ Հայքում քրիստոնեությունը դարձավ պետական կրոն, կարևոր վերափոխություններ կատարվեցին ոչ միայն կրոնի ու պետական կառուցվածքի մեջ, այլև տնտեսության ու մշակույթի ոլորտներում։ Ավատականացման փուլ թևակոխող Հայաստանի բնակչությունը հանդես եկավ ազատների և անազատների դասերով։րկատիրության ժամանակ կար ռազմական ու հոգևոր ավագանի, իսկ երկրի հիմնական աշխատուժը ու աշխահազարը գյուղացիներն էին։ Գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, և գյուղացիներն ըստ էության ազատ էին։ Նրանցից բացի կային ավագանու ագարակներում աշխատող մշակ-ստրուկներ, ովքեր որևէ իրավունք չունեին ու անազատ էին։ Աստիճանաբար գյուղացիների իրավունքները հավասարվում են մշակների պարտականութուններին, և նրանք կազմում են անազատների դասը։ Նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք (պարհակ)։ Ագարակ-դաստակերտները դրա հետևանքով վերածվեցին սովորական գյուղական բնակավայրերի՝ հաճախ պահպանելով ագարակ կամ դաստակերտ անվանումը։
3. Հիմնավորե´ք կամ հերքե՛ք այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանությունն անխուսափելի էր։Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդությանը։ Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակ էր զորակոչվել 18–45 տարեկան ավելի քան 300 հազար հայ: 1914 թ. վերջից սկսվեց նրանց ճնշող մեծամասնության զինաթափումը, տեղափոխումը թիկունք, այնուհետև ոչնչացումը: Սարիղամիշի Ճակատամարտից հետո արգելվեց նաև հայ զինծառայողներին նշանակել հրամանատարական պաշտոններում, նաև ծառայել ռուս–թուրքական ճակատում: Մյուս քայլով երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկա վար գործիչների վերացմանը:4. Ներկայացրե´ք հայոց առաջին հանրապետության ժամանակագրությունը։1918թ. մայիսի 22-30 Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերը:1918թ. մայիսի 28 Հայաստանի անկախության հռչակումը:1918թ. հունիսի 4 — Բաթումի հաշտության պայմանագրի կնքումը։1919թ. — Ազգերի լիգայի ստեղծումը:1919թ. մայիսի 16 Հայաստանի կառավարության որոշումը պետական համալսարան հիմնելու մասին:1920թ. հունվար — Պետական համալսարանի բացումը:1920թ. ապրիլի 28 – Ադրբեջանի խորհրդայնացումը:1920թ. օգոստոսի 10 — Սևրի հաշտության պայմանագրի կնքումը:1920թ. սեպտեմբերի 23-ից 1920թ. նոյեմբերի 18 Թուրք-հայկական պատերազմը1920թ. նոյեմբերի 29 — Հայաստանի խորհրդայնացման մասին Հայհեղկոմի հայտարարությունը:1920թ. նոյեմբերի 30 — Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի հրովարտակը Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Հայաստանին հանձնելու մասին:1920թ. դեկտեմբերի 2 — Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը բոլշևիկներին:1920թ. դեկտեմբերի 2-3 Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագրի կնքումը:1920թ. դեկտեմբերի 25 — Ինքնավար Սյունիքի հռչակումը:
թերթիկ 7
1. Նկարագրե՛ք Տիգրան Մեծի արշավանքները։
Ք․ա 94թ․Ծոփքը միացնում է Մեծ հայքին
Ք․ա 69-66թթ․ հայ հռոմեական պատերազմը
Ք․ա 69թ․ հոկտեմբերին Տիգրանակերտի ճակատամարտը
Կապադովկիայի արշավանք Մ․թ․ա․ 93 թվականին հայ-պոնտական զորքերը իրագործում են դաշնակցային պայմանագրի առաջին գործնական քայլը՝ համատեղ կերպով ներխուժելով Կապադովկիայի թագավորություն։
Պարթևական մեծ արշավանք ։Արդյունավետ ռազմական բարեփոխումներից հետո, մ․թ․ա․ 87 թվականին, Մեծ Հայքի թագավորության զորախմբերը սկսում են ասպատակել Պարթևստանի սահմանները։
Սելևկյան թագի նվաճում։
Ք․ա 93թ․Կորդուքի արշավանքը։
Նաբաթեայի և Հրեաստանի նվաճում։Բազմելով Սելևկյան գահին՝ Տիգրան Մեծի տերությունը հարավում սկսում էր անմիջականորեն հարել Նաբաթեայի և Հրեաստանի թագավորություններին։
Ք․ա․92թ․ Տիգրան II-ը գրավում է Վիրքը և Աղվանքը։
Ք․ա․ 87թ․Հայկական բանակը ներխուժում է Մարաստան և գրավում Էկբատանը։
2. Թվարկե՛ք Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման պատճառները և հետևանքները։Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ կապված է սբ. Հռիփսիմեի և նրա կույսերի մահը: Ըստ ավանդույթի, քրիստոնեություն ընդունած աղջիկները, որոնք ծննդով Հռոմից էին, Դիոկլետիանոս կայսեր հետապնդումներից փախչում են արևելք: Նրանք ապաստան են գտնում Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատից ոչ հեռու մի տեղանքում:Տրդատ թագավորը, գերված կույս Հռիփսիմեի գեղեցկությամբ, ցանկանում է նրան կնության առնել, բայց հանդիպելով դիմադրության նրա կողմից և մերժվելով, հրամայում է տաժանակիր մահվան դատապարտել Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին: Սակայն նրանցից մեկին,Նունեին, հաջողվում է փախչել Վրաստան և քրիստոնեություն քարոզել այնտեղ: Իր ծավալած գործունեության համար նա հետագայում դասվում է սրբերի շարքը, որպես սբ. Նինո:Հռիփսիմեականների մահապատիժը մեծ ազդեցություն է թողնում թագավորի վրա և նա ծանր հիվանդանում է: Տրդատի քույրը բազմիցս տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, որը գտնվում էր մահապարտների բանտազնդանում: Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում և հողին է հանձնում Հռիփսիմեականների սուրբ մասունքները: 66 օրյա քրիստոնեության քարոզից հետո նա լրիվ բուժում է Տրդատին:
3. Ի՞նչ արդյունք ունեցավ Իսրայել Օրու գործունեությունը։Իսրայել Օրին առանց ինչ-որ մեկի միջնորդության կապեր հաստատեց կուրֆյուստի հետ, ով հետագայում նրան բավականին շատ օգնեց իր նպատակն իրագործելու հարցում: Օրին գործեց անձնվիրաբար, զոհաբերեց անգամ սեփական, հենց թեկուզ ֆինանսական միջոցները իր նպատակին հասնելու համար: Առաջինն էր, ով ազատագրության հարցին դիվանագիտական մոտեցում ցուցաբերեց: Իհարկե, պատմված բոլոր պատմություններին, թողած բոլոր արձանագրություններին հավատալ հնարավոր չէ: Քանի որ հնարավոր է՝ նա ստում էր կուրֆյուստին հանուն Հայաստանի ազատագրման: Ինչպես օրինակ՝ ներկայացնում էր, որ Հայաստանը հարուստ մի երկիր է, մինչդեռ այդ շրջանում Հայաստանը ավելի քան աղքատ էր: Օրին գործում էր անձնվիրաբար, ուներ նպատակ և, հետևաբար, ամեն ինչ անում էր դրան հասնելու համար: 4. Ներկայացրե´ք Արցախյան հիմնախնդրի լուծման փորձերի ժամանակագրությունը։1988 փետրվարի 20։ Հրավիրվում է ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ նստաշրջանը։ Ժողովուրդը Թատերական հրապարակում պահանջում է Արցախը միացնել ՀՀ-ին։1988 փետրվարի 22։ Ստեղծվում է “Ղարաբաղ” կոմիտեն Իգոր Մուրադյանի գլխավորությամբ, որը կազմակերպում և իրագործում էր բազմահազար ցույցերը1988 փետրվարի 25-26։ Ցուցարարների թիվը հասնում է հարյուր հազարի, որը աննախադեպ ցուցանիշ է սովետական միությունում1988 փետրվարի 27-29։ Սումգայիթում իրականացվում է հայերի կոտորած1988 մարտի 24։ ԽՄԿԿ Կենտկոմի և Մինիստրների խորհրդի որոշմամբ Ադրբեջանին տրամադրվում է 400մլն ռուբլի գումար, որպեսզի լուծվեն ԼՂԻՄ-ում կուտակված սոցիալ-տնտեսական և մշակութային հիմնահարցերը։
4. Ներկայացրե´ք Արցախյան հիմնախնդրի լուծման փորձերի ժամանակագրությունը։1988 փետրվարի 20։ Հրավիրվում է ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ նստաշրջանը։ Ժողովուրդը Թատերական հրապարակում պահանջում է Արցախը միացնել ՀՀ-ին։1988 փետրվարի 22։ Ստեղծվում է “Ղարաբաղ” կոմիտեն Իգոր Մուրադյանի գլխավորությամբ, որը կազմակերպում և իրագործում էր բազմահազար ցույցերը1988 փետրվարի 25-26։ Ցուցարարների թիվը հասնում է հարյուր հազարի, որը աննախադեպ ցուցանիշ է սովետական միությունում1988 փետրվարի 27-29։ Սումգայիթում իրականացվում է հայերի կոտորած1988 մարտի 24։ ԽՄԿԿ Կենտկոմի և Մինիստրների խորհրդի որոշմամբ Ադրբեջանին տրամադրվում է 400մլն ռուբլի գումար, որպեսզի լուծվեն ԼՂԻՄ-ում կուտակված սոցիալ-տնտեսական և մշակութային հիմնահարցերը։
թերթիկ 8
1. Շարադրեք «Հայկ և Բել» դիցավեպի բովանդակությունը
«Հայկ և Բել» առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է. ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։ Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների հետ, վերածվել դյուցազնավեպի։ Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի Հայկ, իսկ բռնակալը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստված կամ Ասորեստանի թագավոր Բել։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում. իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։
2. Թվարկեք Ռուբինյան իշխանությանը սպառնացող ներքին և արտաքին վտանգներն ու դրանց չեզոքացմանն ուղղված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական քայլերը
Հայաստանից դուրս ստեղծված հայկական պետականության կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյանների իշխանությունը: 1080թ. հայ իշխան Ռուբենը Լեռնային Կիլիկիայում սեղծեց նոր հայկական իշխանություն, և անվանեց այն իր անունով՝ Ռուբինյան: Նա ապստամբություն բարձացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրվհց Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբինյան իշխանությունը սպառում էր ինչպես նաև Բյուզանդիային և սելջուկներինը: Սակայն խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով շեղեց նրանց Կիլիկիայից: Դա հնարավորություն տվեց հայերին ամրանալու և ընդարձակ պետություն ստեղծելու համար: Մանազկերտի ճակատամարտից հետո սելջուկները ստեղծեցին Իկոնիայի սուլթանությունը: Սելջուկները և այդտեղ բնակվող թուքմենական իշխանությունները դարձան Կիլիկիայի համար վտանգավոր հարևաններ:
3. Համեմատեք 19-րդ դարում Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող պայմանագրերը։Սան Ստեֆանոյի և Ադրիանապոլսի պայմանագրերը միմյանց նման են նրանով, որ Հայաստանին և հայ ժողովրդին որոշ չափով օգնություն են ցուցաբերում և փորձում են միջազգայնացնել հայկական հարցը, մինչդեռ ըստ Թուրքմենչայի և Գյուլիստանի պայամանգրերի համաձայն մենք թույլ ենք տալիս այլ պետությունների մեր փոխարեն կատարել մեր էթնիկ, պետական և տարածքային ամբողջականության հետ կապված որոշումներ՝ առանց հաշվի առնելու մեր իսկ կարծիքը։4. Թվարկեք երկրորդ աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերըՆացիստական Գերմանիայի հարձակումը Խորհրդային Միության վրա՝ Ստալինգրադի մոտ հակահարձակման սկիզբըՍտալինգրադի ճակատամարտ — Կիևի ազատագրումԵրկրորդ ճակատի բացումը՝ Նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակի օր
Թերթիկ 9
1. Շարադրեք հայկական հնագույն մշակույթի մասին նյութական և հոգևոր վկայություններըՀայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է։ Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ։Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն։Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում։2. Որոնք են հայկական Ոսկեդարի և Վերածննդի պատճառներն ու դրանց կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները:Ոսկեդարի և վերածննդի պատճառը միանշանակ Հայոց գրերի ստեղծումն է եղել, քանի որ առանց դրա իմաստ չէր ունենա գրականության ասպարեզում աշխատանքներ կատարել այնպիսի հաճախականությամբ, ինչպիսին եղել է Ոսկե դարի ժամանակ, քանզի այդ դեպքում մենք պարզապես կգովաբանեինք այն երկրին, այն ազգին, որի լեզուն կօգտագործեինք տվյալ աշխատությունները կազմելու համար։ Կարճաժամկետ հետևանքներից էր, անշուշտ համատարած հայոց լեզվի գործածումը, իսկ երկարաժամկետ հետևանք կարող է դիտվել հետագայում հայ գրականության մեջ բազմաթիվ հաջողությունները, ինչպես նաև սեփական լեզուն ու գիրն ունենալը և դեպի անկախություն հերթական քայլ անելը։3. Արդյոք հայ ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսին: Պատասխանը հիմնավորե՛լԵթե չլիներ 1918 թվականի մայիսյան հաղթանակը, ապա Հայաստանը կվերանար որպես պետություն, որպես ազգ, որպես ժողովուրդ և որպես մշակույթ։ Թուրքիան կիրագործեր իր երիտթուրքական ծրագիրը, և հայ ժողովուրդն անվերադարձ կոչնչացվեր երկրի երեսից։
4. Ներկայացրեք հայոց երրորդ հանրապետության ժամանակագրությունը1991թ. սեպտեմբերի 21 Անկախության հանրաքվեի անցկացումը Հայաստանում:1991թ. սեպտեմբերի 23 – Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի անկախության հռչակումը։1991թ․ հոկտեմբերի 16 – 1-ին նախագահական ընտրությունների անցկացումը Հայաստանում:1991թ. դեկտեմբերի 10 – Անկախության հանրաքվեի անցկացումը ԼՂՀ–ում:1991թ. դեկտեմբերի 21 – Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծումը:1992թ. մայիսի 9 — Շուշիի ազատագրումը:1995թ. հուլիսի 5 — ՀՀ սահմանադրության ընդունումը:1996թ. Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկումը: Հրազդանի ջէկի 5-րդ բլոկի շահագործումը:1998թ. – Նախագահական արտահերթ ընտրություններ Հայաստանում։1999թ. հոկտեմբերի 27 – Ահաբեկություն Ազգային ժողովում:2006թ. դեկտեմբերի 10 – ԼՂՀ սահմանադրության ընդունումը: 1990-ական թթ.- 2018թ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի ծավալումը:2008թ. փետրվարի 19 — Նախագահական ընտրություններ ՀՀ ում:2008թ. – Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկիզբը:2009թ. ՀՀ ի և Թուրքիայի միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և զարգացման մասին արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում:2015թ. հունվարի 29 — «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համա հայկական հռչակագրի» ընդունումը:2015թ. ապրիլի 24 – Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի նշումը:2015թ. դեկտեմբերի 6 — Համաժողովրդական հանրաքվեով սահմանադրական երկրորդ փոփոխության հաստատումը:2016թ. ապրիլի 1–4 – Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը։2017թ. նոյեմբերի 24 – «Համապարփակ և ընդլայնված գործընկերություն» համաձայնագրի ստորագրումը:2018թ. մարտի 2 Ազգային ժողովում Արմեն Սարգսյանի ընտրվելը ՀՀ նախագահ:2018թ․ ապրիլ–մայիս — «Թավշա հեղափոխությունը» Հայաստանում: 2018թ. ապրիլի 23 — Ս. Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից:2018թ. մայիսի 8 – Ն. Փաշինյանի ընտրվելը ՀՀ վարչապետ:2018թ. դեկտեմբերի 9 – Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:
թերթիկ 10
1. Ներկայացրեք Հայկազուն Երվանդականների գործունեությունը
Ք. ա. 334 թ․ Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք. ա. 331 թվականին Գավգամելայի մոտ։ Դարեհ II–ը պարտվեց և դիմեց փախուստի: Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց: Հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցում էին Գավգամելայի ճակատամարտին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ III–ը, իսկ Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսը: Հայկական զորքերը հերոսաբար մարտնչեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան Գավգամելայի ճակատամարտից հետո ստեղծված բարենպաստ իրավիճակում վերականգնվեց Հայաստանի անկախու թյունը։ Օրոնտես–Երվանդ III–ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում,իսկ Միթրաուստեսը՝ Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:
1. Ներկայացրեք Հայկազուն Երվանդականների գործունեությունըՔ. ա. 334 թ․ Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք. ա. 331 թվականին Գավգամելայի մոտ։ Դարեհ II–ը պարտվեց և դիմեց փախուստի: Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց: Հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցում էին Գավգամելայի ճակատամարտին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ III–ը, իսկ Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսը: Հայկական զորքերը հերոսաբար մարտնչեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան Գավգամելայի ճակատամարտից հետո ստեղծված բարենպաստ իրավիճակում վերականգնվեց Հայաստանի անկախու թյունը։ Օրոնտես–Երվանդ III–ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում,իսկ Միթրաուստեսը՝ Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:
2. Վերլուծեք միջնադարյան Հայաստանի կրթական համակարգի դրական և բացասական և կողմերի պատճառներն ու հետևանքներըV-VII դդ. մեծ զարգացում ապրեց հայ դպրոցը: Դեռևս Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի օրոք մեծ թվով հայ երիտասարդներ ուղարկվում էին սովորելու հունական և ասորական կրթական կենտրոններում:Նրանք վերադառնալուց հետո վարում էին ուսուցչական գործունեություն: Այդ քաղաքականությունը շարունակվեց նաև VI-VII դարերում: Հունական փայլուն կրթություն ստացած հայ գործիչների շնորհիվ մեծապես հղկվեց հայերենը, ստեղծվեց հունաբան դպրոցը: Էլ ավելի աճեց դպրոցական ցանցը:Դպրոցներ գործում էին գործնականում բոլոր գավառներում: Կրթությանը մեծ հարված հասցրեց Հայաստանում արաբական տիրապետությունը, որի արդյունքում շատ դպրոցներ փակվեցին, և մշակութային կյանքն էական անկում ապրեց:3. Ներկայացրեք Ձեր կարծիքը 1828-29թթ. Ռուս թուրքական պատերազմում հայերի մասնակցության դերի և հետևանքների մասինՌուսների հաջողությունները և’ Կովկասում, և’ Բալկաններում մեծ իրարանցում առաջացրին ոչ միայն Թուրքիայի, այլև եվրոպական պետությունների կառավարող շրջաններում։ Անգլիայի հրահրումով Թուրքիան մեծ ուժեր է կուտակում Էրզրումում և 1829 թվականի գարնանը հարձակման է անցնում։ Նրանք կարողանում են ներխուժել Ախալցխա և կորուստներ պատճառել տեղի կայազորին։Ռուսական զորքերին հաջողվում է կասեցնել թուրքերի գրոհները, անցնել հարձակման և գրավել Էրզրումը։ Այդ օրերին Պասկևիչի բանակ եկավ ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը, նա եղավ Էրզրում քաղաքում, որի մասին իր ուղեգրություններում գրում է. «Մենք տեսանք քաղաքը, որ զարմանալի տեսարան էր։ Թուրքերն իրենց տափակ կտուրներից մռայլ նայում էին մեզ։ Հայերը, աղմկելով, վխտում էին նեղ փողոցներում։ Նրանց տղաները վազում էին մեր ձիերի առջևից` խաչակնքելով և կրկնելով’ քրիստոնյաներ, քրիստոնյաներ»։Արևմտահայությունը ձգտում էր թոթափել թուրքական տիրապետությունը, ուստի պատերազմի ընթացքում օգնում էր ռուսական զորքին։