Կոտայքի մարզ

Կոտայքի մարզի մարզկենտրոնը Հրազդանն է: Մյուս քաղաքներն են Աբովյանը, Բյուրեղավանը, Եղվարդը, Նոր Հաճնը, Չարենցավանը, Ծաղկաձորը:

Հրազդանը Հայաստանի խոշոր քաղաքներից է: Մինչ 1959 թվականը կոչվել է Ներքին Ախտա և այդ անվանումով մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մեջ: 1995 թվականին Հրազդանը դարձել է Կոտայքի մարզի մարզկենտրոնը:

Կոտայքի մարզում կարևոր նշանակություն ունի նաև Աբովյան քաղաքը, որն անմիջապես հարում է քաղաքամայր Երևանին: Համարվում է Երևան քաղաքի արբանյակը,որը գտնվում է Երևան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա:

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է: Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն: Տարածքի հիմնական մասը լեռնային է: Այս մարզը ջերմասեր բույսերի մշակման համար հարմար չէ՝ իր բարձրադիր դիրքի պատճառով։ Մարզում զարգացած է էքստենսիվ անասնապահությունը, հիմնականում՝ խոշոր եղջերավոր անասունների բուծումը։

Կոտայքի մարզի երիտասարդ քաղաքներից են Բյուրեղավանը, Չարենցավանը և Նոր Հաճնը:Կոտայքի մարզն աչքի է ընկնում ներքին ջրերի բազմազանությամբ: Գետերից Հրազդանը, Գետառը, Ազատը ունեն ոռոգիչ նշանակություն։

Կիման ըստ բարձրության փոխվում է տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձը։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 10 °C-ից մինչև 2.5 °C:Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s