Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է: Գտնվում է Արարատյան դաշտում՝ Հրազդան գետի ափին՝ գետը ներառելով իր մեջ։Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում: 2018 թվականին, երբ կլրանա Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, Երևանը կդառնա 2800 տարեկան։Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն: Երևանի բնակչությունը կազմում է մեկ միլիոնից ավելի մարդ:Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը:Մայրաքաղաքը ունի տասից ավելի եկեղեցիներ։Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում՝ Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը։ Գլխավոր հպարտություններից է Աբովյան փողոցը, որտեղ նոր շինությունների կողքին զգացվում է Հին Երևանի շունչը։Քաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի վերջնամասում է գտնվում Մատենադարանը՝ հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ)։Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր‎ը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Դրանից ոչ հեռու գտնվում է մարզամշակութային գլխավոր կենտրոններից մեկը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ:

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s