Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է, այծերը հաչում են, գայլը գրում է, մուկը մլավում է, առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե,բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքան թանկ է: 

Առաջադրանքներ

  •  Հալած պանիրը երազում էր դառնալ ոստիկան: Կատուն մեքենա էր վարում:
  • Ուսուցիչ քերականը խելացի էր և բարկացկոտ:
  • Եթե բառաչող առյուծը հայտնվեր մեր դասարանում մենք կընկերանայինք առյուծի հետ, նրան կսովորեցնեինք կարդալ և գրել: Նա մեզ հետ կգար ճամփորդությունների:

Եթե մուկը մլավեր, ապա կատուն մկանը տեսնելիս վախից կփախչեր:

  • Նշված գոյականների դիմաց ծիծաղելի բայեր գրի’ր. շերեփ, հեռախոս, զանգ, պղպեղ, արջ, նարինջ….                                                                                                                               Շերեփը նարինջ էր կտրատում։ Կարմիր պղպեղը բարկացել էր։ Հեռախոսը պարում էր իր ընկերոջ հետ: Արջը ճաշ էր պատրաստում:
  • Ընտրիր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:                   Արջի տուն հյուրեր էին եկել: Նա արագ-արագ ճաշ էր պատրաստում,շերեփն օգնում էր նրան և մրգեր էր կտրատում: Բոլորը սեղան նստեցին և համեղ ուտելիքներ կերան: Զանգը սկսեց զնգզնգալ, նրանք սկսեցին պարել և ուրախանալ:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s