Հրազդան (քաղաք)

Հրազդան (մինչև 1959 թվականը՝ Ներքին Ախտա), քաղաք Հայաստանի Հանրապետությունում, Կոտայքի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Հրազդան գետի ափին, Երևանից 40 կմ հյուսիս-արևելք։

Մինչև 1959 թ. քաղաքը կոչվել է Ներքին Ախտա։ Ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում: 1959 թ. քաղաքը շրջանային, 1962 թ.-ից՝ հանրապետական ենթակայության քաղաք, 1930-95-ին՝ Հրազդանի շրջանի վարչական կենտրոնը, 1995-ից՝ Կոտայքի մարզի մարզկենտրոնը։

Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկթուղային կայարան։ Հրազդանի շրջագծի մեջ են մտնում նախկին Աթարբեկյան, Մաքրավան, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերերը։ Տարածքը՝ 20 կմ²։Հրազդանում գործում են միջնակարգ, երաժշտական, մարզային, գեղարվեստական դպրոցներ, տեխնիկում, գիմնազիա, մսուր-մանկապարտեզներ, գրադարանային կենտրոնացած համակարգ, 3 կապի հանգույց՝ բաժիններով, մշակույթի, շախմատիստի, տեխնիկայի տներ, ակումբ, թատրոն, մարզահամալիր, հիվանդանոց, նարկոլոգիական դիսպանսեր, պոլիկլինիկա, դեղատուն։ Կա պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ, զբոսայգի, արհեստական լիճ (ՀԷԿ-ը կարգավորող)։

                                       Մաքրավանք

Մաքրավանք (IX-XIIIդդ), վանք Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մաքրավան գյուղում (այժմ կազմում է Հրազդան քաղաքի թաղամասներից մեկը)։ Վանքի գլխավոր կառույցը XIII դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին իրենից ներկայացնում է մեկ զույգ որմնամույթերով, արևմտյան կողմում երկհարկանի ավանդատներով գմբեթավոր դահլիճի տիպի կառույց։ Եկեղեցին շրջապատված է բազմաթիվ խաչքարերով։ Հարավային կողմում գտնվում է միանավ եկեղեցի։ Սբ. Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից է եղել գրեթե քառակուսի հատակագծով գավիթը, որի պատերի հիմքերն են մնացել։ Վանքի արևելքում զարդաքանդակ խաչքարերով փոքրիկ գերեզմանոցն է։

                                    Մարմարիկի ջրամբար

Մարմարիկի ջրամբար, արհեստական ստեղծված ջրածավալ Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի վրա։ Ունի ոռոգման նշանակություն։Ջրամբարն ունի 55 մետր բարձրությամբ ամբարտակ, 24 մլն խորանարդ մետր ընդհանուր ծավալ, որից օգտակար ծավալը կազմում է 23 մլն խորանարդ մետրը։Ջրամբարը կառուցվել է 1974 թվականի նոյեմբերին, սակայն չէր շահագործվել մինչև 2012 թվականը։ Ջրամբարի պլանավորված ջուրը լցնելուց մի քանի օր առաջ պատվարի ստորին շեպը փլուզվեց, և մոտ 500 հազար խորանարդ մետր բնահող սահեց դեպի ստորին բյեֆը։ Ջրամբարի վերականգնման շինարարական աշխատանքներն ավարտվել են 2011 թվականին։ Շինարարության արժեքը կազմել է շուրջ 4,874 մլրդ դրամ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s