Վաղենակ բույս

download

Այսօր մենք ցանեցինք վաղենակ բույսը որը իրենից դեղաբույս է ներկայացնում :

Վաղենակը մի բույս է, որը լայնորեն օգտագործվում է բժշկության և կոսմետոլոգիայի մեջ:

Վաղենակի օգտակար հատկությունները վաղուց արդեն  օգտագործվում է հիվանդությունների բուժման համար: Այս նպատակով օգտագործվում է ոչ միայն ծաղկաբույլը այլև ամբողջ վերին մասը:
Վաղենակը օգտագործվում է ոչ միայն բժշկության և կոսմետոլոգիայում այլ նաև խոհարարության մեջ, նրանով պատրաստում են տարբեր աղցաններ, ավելացնելով նրա թարմ տերևները, մսային ուտեստներ և ձուկ, իսկ վաղենակի գունային հատկությունն օգտագործվում է պանրի, կարագի և ապուրների երանգավորման համար: Այն կարելի է հավաքել հունիսից մինչև հոկտեմբեր ամիսների ընթացքում:
Վաղենակից պատրաստված դեղամիջոցները հաճախ օգտագործվում են որպես հակաբորբոքային և հականեխիչներ: Այն օգտագործվում է թուրմերի, քսուքների,եփուկների և անգամ տարբեր սպեղանիների տեսքով:
1. Վաղենակի տերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C: Նրանից պատրաստված թուրմը բուժում է անգինան: Դրա համար հարկավոր է 1 ճաշի գդալ չորացրած ծաղիկները լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, թողնել 1 ժամ թրմվի, ապա այդ թուրմով, օրական 1-ից 3 անգամ, ողողել կոկորդը:
2. Վաղենակի թուրմը բուժում է  աղեստամոքսային տրակտում առաջացած խնդիրները. գաստրիտ, ստամոքսի խոց, տասերկումատնյա աղիքի հիվանդություններ:
3. Այս բույսը օգտագործվում է անքնության և նյարդային լարվածության դեպքում, ինչպես նաև ուժեղ գլխացավի և  գլխապտույտի դեպքում:
4. Վաղենակը բուժում է աչքերի հիվանդությունը: Դրա համար օգտագործվում են նրանից պատրաստված կաթիլներ:
5. Այս բույսը ի վիճակի է ազատել բերանի խոռոչում առաջացած խնդիրներից, դրա համար բավական է բերանը ողողել վաղենակի լուծույթով:
6. Վաղենակը կարող է բուժել անգամ գինեկոլոգիական հիվանդություններ: Արգանդի վզիկի էրոզիայի դեպքում, այն օգտագործվում է որպես լվացող  միջոց:
7. Ուռուցքների դեմ պայքարում այն կարելի է օգտագործել որպես կանխարգելիչ միջոց:
8. Այս բույսի  յուղը լավ բուժում  և ախտահանում է վերքերը: Այն կարելի է օգտագործել կապտուկների, քերծվածքների և միջատների խայթոցների ժամանակ:

9. Այն նաև շատ հարմար է ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s